
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հրապարակել է Բագրատ Սրբազանի նամակն Արմինե Մոսիյանին․
«Շատ սիրելի’ Արմինե,
Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:
Աստծո կամոք թե′ Ձեր զավակը, և թե′ մենք բոլորս կվերադառնանք Արցախ՝ մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:
Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:
Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:
Չե′մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,
Չե′մ ներելու հանուն Քեզ, Արցախ…
Հաղթանակն այլընտրանք չունի…
Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
22.03.2026»: