Հայաստանում մարտի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-14 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-18 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 15-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-10 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6 աստիճան։ Արցախում կանխատեսվում 16 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
