ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը սկսել է քննարկումներ այն մասին, թե ինչպիսին կարող են լինել Իրանի հետ խաղաղ բանակցությունները, հայտնել է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Նշվում է, որ քննարկումներին մասնակցել են ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Դեյվիդ Քուշները։ Լրագրողների հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Իրանը կհամաձայնի բանակցություններին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
