
Մասնավորապես՝ Ղազարյան Ալխասն է «լայվ» մտել ու ավետել, թե Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ է վարում: Ըստ Ալխասի՝ այս պրոցեսի ընթացքում միաժամանակ ձևավորվում ու ամրապնդվում են պետական ինստիտուտները, իսկ այն, որ Հայաստանը միակն է այս պահին, ըստ ՔՊ-ականի, ՔՊ-ի վաստակն է:
ՔՊ-ում փորձում են Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ անիրական ակնկալիքներ առաջացնել հանրության մոտ, որպեսզի ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքեն. իբր իրենք միակ առաջադեմն են, որ մտադիր են ազգին դեպի Եվրոպա առաջնորդել: Բայց հարց է առաջաջում՝ եթե ՔՊ-ի ու եվրոպացիների հարաբերություններն այդքան «ախպերկան են», ինչու են եվրոական առվազը որոշ երկրներ ակտիվորեն արտաքսում հայերին: Խոսքը, օրիակ, Գերմանիայի մասին է: Կամ, առհասաակ, խորքային առումով ի՞նչ է տալու շարքային քաղաքացուն վիզաների ազատականացումը, եթե Եվրոպան ակնհայոտորեն հասկացնում է, որ մտադիր չէ Հայաստանն ընդունել իր շարքերը, իսկ ա՛յ ասենք նույն Մոլդովայի պարագայում հեռանկարները շատ ավելի պայծառ են:
Ալխասը հայտարարում է, թե հընթացս ամրապնդվում են պետական ինստիտուտները: Բայց ինչպե՞ս, եթե բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում ճիշտ հակառակը. պետական ինստիտուտները վերածվել են մի հոգու կամակատարի, իջել է դրանց արդյունավետություը, երկիրը ոտքի հետ գնում է, ու չկա մեկը, որ այս կործանարար պրոցեսը կասեցնի: Գուցե վիզաների ազատականացման շուրջ բանակցություննե՞րն են հենց պատճառը, որ ամեն ինչ այսքան վատ է, թե՞, այնուամեյանիվ, գործ ունենք Նիկոլի ինքնագործունեության հետ, որի հետ լիովին հաշտ են եվրոպացիները: Ա՛յ սա պետք է պարզել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: