Քննիչը չի թույլատրել Գարեգին Երկրորդին՝ մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորության արարողությանը

Քննիչը չի թույլատրել Գարեգին Երկրորդին՝ մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորության արարողությանը

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎՆԱՍՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ․
Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է:
Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:
Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:
Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:
Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:
Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»։

«Ստացա քննիչի որոշումը՝ միջնորդությունը մերժելու վերաբերյալ»․ Արա Զոհրաբյան
«Ստացա քննիչի որոշումը՝ միջնորդությունը մերժելու վերաբերյալ»․ Արա Զոհրաբյան
Աղբյուրը`   Արա Զոհրաբյան

Leave a Comment