Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 

• Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանի ղեկավարների ու քաղաքացիական օբյեկտների վրա վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ երեխաների

• Իրանի և ԱՄԷ-ի միջև լարվածությունը աճում է՝ հնարավոր հարձակումների և իրանական կղզիների շուրջ ռազմական սցենարների ֆոնին.  իրանագետ Վարդան Ոսկանյան

• Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 70-րդ ալիքի մասին՝ հարվածելով ավելի քան 55 ամերիկյան և իսրայելական թիրախների

• ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը նշել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնած խաղաղության մեխանիզմները բավարար արդյունավետ չեն գլոբալ մարտահրավերների լուծման համար

• ԱՄՆ-ը 30 օրով մեղմացրել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ նավթի գների աճը զսպելու նպատակով

• Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողության

• Թեհրանում օդային հարվածներից հետո Իրանի Կարմիր մահիկը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում

• «Հեզբոլլահը» հայտարարել է, որ հրթիռակոծել է իսրայելական ռազմակայան և մեկ օրում հարվածել 55 թիրախի

• Իրանի ԱԳ նախարարը մերժել է հրադադարի կոչերը՝ պահանջելով անվտանգության երաշխիքներ և վնասների փոխհատուցում

• Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է և պատրաստ է ապահովել նավերի անվտանգ անցումը

• Ֆրանսիան առաջին անգամ թույլ է տվել ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներին իր տարածքով անցնել դեպի Իրան

• Եվրահանձնաժողովը կոչ է արել նվազեցնել գազի պահեստավորման պահանջները՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին

• ԵՄ էներգետիկ հանձնակատարը առաջարկել է գազի պահեստավորման նպատակային մակարդակը իջեցնել մինչև 80%

• Համաշխարհային շուկաներում նավթի գները շարունակում են աճել՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի լարվածությամբ

• Թանկարժեք մետաղների գները և արևմտյան ֆոնդային ինդեքսները նվազում են շուկայի անկայունության պայմաններում

• United Airlines-ի ղեկավարի գնահատմամբ՝ նավթի գները կարող են հասնել մինչև 175 դոլարի՝ պահպանվելով բարձր մակարդակի վրա մինչև 2027թ.

• Երուսաղեմի Հին քաղաքում Իդ ալ-Ֆիտրի օրը բախումներ են տեղի ունեցել հավատացյալների և ոստիկանության միջև

• ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «Romantic scam» սխեմայով գործող հանցավոր խումբ՝ առգրավելով տեխնիկա և ապացույցներ: Խմբի կողմից  հափշտակված գումարները փոխանցվել և կրիպտոարժույթի են վերածվել

Leave a Comment