ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները




 

1lurer. Հորմուզի նեղուցի սահմանափակման և տարածաշրջանի նավթագազային օբյեկտների թիրախավորման հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է իրանական այն նավթի և նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։


 


«Այս նավթը նախատեսվում էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա, որ դրանք մուտք գործեն համաշխարհային շուկա։ Խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է»,- նշել է Սքոթ Բեսենթը:


 


Իրանական նավթի մատակարարումների լիցենզիան ուժի մեջ կլինի մեկ ամիս։ Վաշինգտոնը ժամանակավորապես թուլացրել է նաև ռուսական նավթի նկատմամբ գործող պատժամիջոցները՝ նավթի գների աճը կանխելու համար։


 


 


 


Leave a Comment