
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ն ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը՝ փորձելով կարգավորել գները նավթի համաշխարհային շուկայում։
Խոսքը վերաբերում է արդեն իսկ տանկերներում բարձված և ջրի վրա գտնվող իրանական նավթի մոտ 150-200 միլիոն բարելի մասին։
Իրանական արձագանքը այս ամենին շատ հետաքրքրիր է՝ «Մենք վաճառել և վաճառում ենք մեր նավթը՝ առանց որևէ մեկից թույլատրություն վերցնելու»:
Ստացվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ այս պատերազմում իրանցիներն արդեն երկրորդ անգամ ստիպում են հակառակորդներին հետ քայլ անելու՝ սկզբում իրենց նավթագազային արդյունաբերությանը չհարվածելու, իսկ այնուհետ՝ դրա արտադրանքի վաճառքին չխոչընդոտելու»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան