Ավտոբուսի վարորդին ծեծել են. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


Հասարակություն


Երեկ  Երևանում բռնության դեպք է տեղի ունեցել քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված երթուղային ավտոբուսի վարորդներից մեկի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Ն. Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Ն. Ե․-ին, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել ոստիկանները, ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ն. Ե․-ի հետ վիճաբանած, նրան մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ն. Ե․-ն 46 համարի ավտոբուսի վարորդն


Leave a Comment