21 մարտի 2026 – 10:32 AMT
PanARMENIAN.Net – Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը, գրում է Factor.am-ը:
Նա նշել է, որ նախագահող դատավոր Մարտին Արզումանյանը խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումն ընդունել է մարտի 9-ին, կիրառվել է ինչպես տնային կալանքը, այնպես էլ գրավը՝ 10 միլիոն դրամի չափով։
Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել երեք և ավելի անձից բաղկացած հանցավոր խումբ ստեղծելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա խմբում ընդգրկել է նաև իր մտերիմներ Հովհաննես Խաչատրյանին, Կարեն Աբրահամյանին, Հարություն Թորոսյանին, իսկ Աբրահամյանն ու Թորոսյանն իրենց հերթին՝ Հովհաննես Քեշիշյանին։