ԱՄՆ-ն և Իսրայելը սխալվում էին՝ կարծելով, թե Իրանը կփլուզվի հարձակումից անմիջապես հետո. Խամենեի

ԱՄՆ-ն և Իսրայելը սխալվում էին՝ կարծելով, թե Իրանի պետական համակարգը կփլուզվի հարվածներից անմիջապես հետո՝ մեկ-երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:

Խամենեիի մամուլի ծառայությունը մեջբերում է նրա խոսքերը. «Երկրի ռազմական ղեկավարները և ականավոր գիտնականները, իսկ նրանցից հետո՝ մեր շուրջ 1000 հայրենակիցներ զոհվեցին: Լուրջ սխալ հաշվարկի արդյունքում թշնամին կարծում էր, թե հենց այդ մարդիկ կկարողանան մեկ-երկու օրվա ընթացքում հանգեցնել իսլամական կարգերի տապալմանը: Սակայն ժողովրդի զգոնության, մարտիկների անօրինակ քաջության շնորհիվ և չնայած բազմաթիվ կորուստներին, շատ շուտով այնտեղ սկսեցին ի հայտ գալ անօգնականության և հուսահատության նշաններ»:

Leave a Comment