Հայաստանում մարտի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-17 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 14-17աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 16-19 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-10 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 4-7 աստիճան։
Արցախում կանխատեսվում 16 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
