Երևանում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ

Երևան քաղաքի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենայի վարորդը մարտի 20-ին վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, հայտնել են Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):

Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Leave a Comment