Երևանի կենտրոնում հայտնի սրճարանի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ պահանջները խախտելու համար


ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 


Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները: 


Մասնավորապես՝


– սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, 


– խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։ 


Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

Leave a Comment