Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Շինարարների միության և «Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։
«Քննարկել ենք Երևանում կիրառվող թվայնացման գործիքները, ինչպես նաև քաղաքաշինական ներդրումային ծրագրերը։ Այս ուղղությամբ կարևոր տեղեկատվությունն ու տվյալները, ինչպես գիտեք, հասանելի են gis.yerevan.am հարթակում։
Մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցությունը կարևոր նախապայման է քաղաքի զարգացման և առողջ ներդրումային միջավայրի ձևավորման համար։ Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս համադրել փորձն ու գաղափարները՝ ապահովելով Երևանի երկարաժամկետ և կայուն զարգացումը»,- գրել է քաղաքապետը։
