Իսրայելը փորձում է պատերազմը տեղափոխել Ադրբեջանի տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսրայելը փորձում է պատերազմը տեղափոխել Ադրբեջանի տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի հյուրն է իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեինին։

Անդրադառնալով Իրանի դեմ պատերազմին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ հույս ունի Իրանի պետական համակարգը փլուզել և թուլացնել։

«Նրանք ցանկանում են, որ Իրանում դժգոհ զանգվածը դուրս գա փողոց, հրահրեն, իրենց միջոցով հեղաշրջում անեն։ Բայց Իրանը ցույց է տվել, որ անգամ երբ իր առաջին դեմքին՝ Իրանի հոգևոր առաջնորդին սպանեցին, դա պատերազմի դաշտում ոչ մի շատ մեծ ազդեցություն չունեցավ։ Իրանի համակարգը ամուր է, նման սցենար նախատեսվել է և պատրաստվել է դրա համար։ Ռազմաքաղաքական պաշտոնյաների համար 3-7 փոխարինող կա, որոնք ավտոմատ իրենց փոխարինում են և շարունակում են իրենց լիազորությունները»։

Անդրադառնալով Լարիջանիի սպանությանը՝ քաղաքական վերլուծաբանը նշեց, որ դա իհարկե մեծ կորուստ էր Իրանի համար։

«Նա ազդեցիկ մարդ է եղել, տարիներ շարունակ շատ մեծ դեր է ունեցել Իրանի պետականաշինության մեջ։ Կորուստը մեծ է, բայց համակարգը ուժեղ է։ Լարիջանիի սպանությունը խորացնում է տարածաշրջանի վրա ազդեցությունը։ Նման դեպքերին միջազգային կառույցներն ու դերակատարները պետք է կտրուկ արձագանքեն»։

Հոսեինիի խոսքով՝ Իրանի քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ չէ։

«Ճիշտ է, մենք հիմա դաժան պատերազմի մեջ ենք գտնվում, բայց ճգնաժամը պատերազմի մեջ նորմալ է։ Պետական համակարգը նորմալ աշխատում է։ Մենք տեսնում ենք արդյունքները, որ Իրանը ինչ հարված ստանում է, շատ արագ, համապատասխան և համարժեք պատասխան է տալիս հակառակորդին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment