Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է փետրվարին Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մարզիկներին և հավաքականի մարզչին:
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը՝ որպես առողջ և ակտիվ համայնք ձևավորելու կարևոր գործոն։ Վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվում են բազմաթիվ սպորտային ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված մարզական կյանքի ակտիվացմանը։
Մեր նպատակն է Երևանը ձևավորել որպես ժամանակակից և զարգացող մարզական կենտրոն՝ շարունակաբար բարելավելով ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում»,- գրել է քաղաքապետը։
