ԱՄՆ-ը մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել ևս մի քանի հազար զինվոր․ ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ-ը մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել ևս մի քանի հազար զինվոր՝ Իրանի դեմ գործողության շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

Վկայակոչելով երեք անանուն ամերիկացի պաշտոնյաների՝ գործակալությունը նշել է, որ դա ենթադրում է «հազարավոր զինվորների» տեղակայում տարածաշրջանում։ Այս զորախմբի ճշգրիտ չափը և առաջադրանքները չեն բացահայտվել։

Ըստ աղբյուրների՝ «Բոքսեր» դեսանտային հարձակողական նավը և նավի վրա տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ստորաբաժանումը Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) Պարսից ծոց է ուղարկվում նախատեսվածից մոտ երեք շաբաթ շուտ։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Leave a Comment