Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները վերջին տարիների ամենալուրջ ճգնաժամերից են տարածաշրջանում։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը։
«Մեր շուրջը թռչում են հրթիռներ, մեր սահմաններից այն կողմ շարունակվում է պատերազմը, և տարածաշրջանը վերջին տարիների ընթացքում ապրում է իր ամենալուրջ ճգնաժամը։ Մեր խնդիրն է մեր երկիրը հեռու պահել մեզ շրջապատող պատերազմի կրակից։ Դիվանագիտական շփումների միջոցով մենք փնտրում ենք մեր տարածաշրջանում պատերազմները դադարեցնելու ուղիներ», – նշել է նա։
Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Անկարան նպատակ ունի պահպանել չեզոք դիրք և հեռու մնալ ռազմական բախումներից։ Նա հավելել է, որ այդ նպատակով շարունակվում են ակտիվ դիվանագիտական շփումները տարբեր կողմերի հետ։