Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է պատերազմով.
Այսօր հերթական տեսաուղերձով նա պատերազմի դուռը բացելու մեջ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին… Ըստ Փաշինյանի` երբ իր նշած ուժերը խոսում են երաշխավորների մասին, նրանք դեպի մեր տարածաշրջան և մեր երկիր բացում են խաղաղապահներ մտցնելու դուռը։
«Նույն փոցղի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,– ընտրություններից 2 ամսից ավելի առաջ հայտարարում է Փաշինյանը ու շարունակում պնդել, թե Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։