Շվեյցարիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով

Շվեյցարիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով

Շվեյցարիան դադարեցնում է ռազմական տեխնիկայի արտահանումը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներգրավված երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, չեզոքության մասին օրենքի խախտման պատճառով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են երկրի իշխանությունները։

«Դաշնային խորհուրդն ուսումնասիրել է չեզոքության սկզբունքի կիրառման հետևանքներն իրանական հակամարտության մեջ ներգրավված պետություններ արտահանումների վրա։ Հակամարտության ամբողջ ընթացքում չի թույլատրվում ռազմական տեխնիկայի արտահանումն Իրանի հետ միջազգային զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներ»,- ասվում է կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ «ըստ չեզոքության սկզբունքի՝ ներկայումս ռազմական տեխնիկայի արտահանումն ԱՄՆ չի կարող թույլատրվել»։

Leave a Comment