Գողություն՝ Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարտի 7-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը տեխնիկական միջոց գործադրելով բացել են Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատուհանն ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական չորս տաքացուցիչ և այլ պարագաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է 57-ամյա մի տղամարդ։

Մարտի 9-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment