Կարևորվել է ԱՄՀ-ի հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը

Կարևորվել է ԱՄՀ-ի հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը

20 մարտի 2026 – 17:22 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռեյը Երևանում կայացած հանդիպմանը կարևորել են ԱՄՀ-ի հետ նոր պահուստային ծրագրի հաստատումը և դրա լիարժեք իրականացումը։

Հանդիպման սկզբում նա շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին երկար տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցությունը առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում կառավարության առաջնահերթությունները՝ փոխանակելով տեսակետներ այդ ուղղությամբ։

Leave a Comment