Թրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը



ՖՈՏՈ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված Դաշնային արվեստի հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը, հաղորդել է Reuters-ը։

24 կարատանոց ոսկեդրամը կլինի Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված շարքի մաս։ Այն կլինի հավաքորդական իր և նախատեսված չէ շրջանառության համար։

Դիզայնը հիմնված է Դոնալդ Թրամփի պաշտոնական լուսանկարի վրա, որը տեղակայված է Վաշինգտոնի Ազգային դիմանկարների պատկերասրահում. մետաղադրամի վրա պատկերված է նախագահը, ով հենված է սեղանին և նայում է առաջ։



Leave a Comment