Թրամփը դիտարկում է Իրանի Խարգ կղզին օկուպացնելու հնարավորությունը

Թրամփը դիտարկում է Իրանի Խարգ կղզին օկուպացնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին գրավելու կամ շրջափակելու ծրագրերը՝ նպատակ ունենալով ստիպել Թեհրանին վերաբացել Հորմուզի նեղուցը:

Ըստ Axios պարբերականի աղբյուրների՝ Վաշինգտոնը պատրաստ է անգամ ցամաքային ներխուժման, եթե դա անհրաժեշտ լինի նավագնացության անվտանգությունն ապահովելու համար:

Պարսից ծոցում գտնվող այս կղզին Իրանի տնտեսության զարկերակն է, որի միջոցով իրականացվում է երկրի նավթի արտահանման շուրջ 90%-ը: Թեև ռազմական գործողությունների առաջին շաբաթներին Խարգը հիմնականում զերծ էր մնացել հարվածներից, անցյալ շաբաթ ամերիկյան ուժերը ռմբակոծել են կղզու ռազմական օբյեկտները՝ առայժմ անձեռնմխելի թողնելով նավթային ենթակառուցվածքները:

Նախագահ Թրամփը նախազգուշացրել է, որ կվերանայի այդ որոշումը, եթե Իրանը շարունակի խոչընդոտել նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որի փաստացի շրջափակումն արդեն հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի:

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment