Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առնվազն 16 նավ է ոչնչացվել Իրանի հարավային մասի նավահանգիստների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

«Օդային հարձակման հետևանքով ամբողջությամբ այրվել է առնվազն 16 բեռնատար բարկաս, որոնք պատկանում էին Բենդեր-Լենգե և Բենդեր-Կոնգ նավահանգիստների բնակիչներին»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Գործակալությունը նշում է, որ բարկասներն օգտագործվում էին առևտրի համար, ինչպես նաև կարևոր դեր էին խաղում տեղի քաղաքացիների կյանքում, սակայն չի հստակեցնում, թե հատկապես երբ է տեղի ունեցել հարձակումը:





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment