Պապիկյան. Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ

Պապիկյան. Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ

20 մարտի 2026 – 14:26 AMT

PanARMENIAN.Net – Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են տարածքային պահանջներ հարևան պետություններից, ինչը, հանգեցնում է պատերազմի վտանգի, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա ընդգծել է, որ ընդդիմադիրները խոսում են Ղարաբաղյան շարժումը շարունակելու անհրաժեշտության մասին, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ շարժումը շարունակել պետք չէ, հայտնում է Aysor.am-ը:

«Նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ», – ընդգծել է նախարարը։

Պապիկյանը նաև նշել է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է կատարել իր գործառույթները՝ գնահատելով բոլոր հնարավոր ռիսկերը։

«Հայաստանում խաղաղություն է»,- ընդգծել է Պապիկյանը։

Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը:

Leave a Comment