
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «Իրական խոստում 4» գործողության 67-րդ ալիքի ընթացքում հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաներին և ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
«Ալիքի ընթացքում միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով ճշգրիտ հարվածներ են հասցվել՝ ԱՄՆ «Ալի ալ-Սալեմ» ավիաբազային (Քուվեյթ), անօդաչու թռչող սարքերի և տիեզերական ուժերի հրամանատարությանը, ինքնաթիռների տեխնիկական սպասարկման անգարներին, սարքավորումների և ուղղաթիռների աջակցության պահեստներին, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանությանվաղ նախազգուշացման ռադարներին»,- նշված է հայտարարության մեջ։