Ո՞ր երկրում են հայերին ճնշում Հայաստանում ընտրություններին մասնակցելու առնչությամբ. նախարարը չկոնկրետացրեց

Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, ՆԳՆ ոստիկանությունն իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ և որոշակի փաստական տվյալներ է ձեռք բերե։ Եթե կարդաք քննչական կոմիտեի հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով՝ մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ճշգրտումներ կան թե՛ Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե՛ կուսակցության ներկայացուցիչների, և թե՛ նաև այլ դերակատարների օժանդակության պրոցեսը կազմակերպելու մասով։ Այս մասին այսօր տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՀԾ այն հայտարարությանը, թե օտարերկրյա պետություններում հայերին ճնշում են ընտրություններին մասնակցելու առնչությամբ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հատկապես որ երկրի մասին է խոսքը, սակայն նախարարը չկոնկրետացրեց՝ միայն նշելով.

«Այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող, խնդրում եմ հետևել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի։ Ցանկացած տեղից եկող ազդակ բնականաբար մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից։ Քանի որ նախաքննություն է ընթանում, Քննչական կոմիտեն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»։

Leave a Comment