Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը (տեսանյութ)


Տեսանյութ


Այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ու ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին առաջարկել է ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրել «արհամարհել» բառը: 

news.5tv-ն գրում է, Փաշինյանն ինքը չգիտի այդ բառի ուղղագրությունը։ Ահավասիկ, իր գրառումներից մեկում նա գրել է «առ համարել»: 


Սակայն Փաշինյանը միայն այս բառի ուղղագրությանը չէ, որ չի տիրապետում, նա, օրինակ, չգիտի «թեստ» բառի ուղղագրությունը, ինչպես նաև «ուխտերթ» բառինը և իր չիմացության հետևանքով իր թիմակիցներին ակամա դարձրել էր «ուղտերթի»՝ սապատավոր կենդանիների երթի մասնակից:


Leave a Comment