20 մարտի 2026 – 12:21 AMT
PanARMENIAN.Net – Մասկատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որի ընթացքում քննարվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Մասնակցել են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ:
ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:
Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ:
Օմանի մայրաքաղաք Մասկատում մարտի 18-ին կայացել է Օմանում Հայաստանի դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բին Համադ ալ Բուսաիդին։