
«Մենք Քննչական կոմիտեի հետ շարունակում ենք աշխատանքները, անձի նկատմամբ խափանան միջոց կա ընտրված։ Շարունակում ենք աշխատանքները, որպեսզի ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին ևս իրավական գնահատական կարողանանք տալ»,- ճեպազրուցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով Արարատի մարզում խորթ մոր կողմից մանկահասակ երեխային ծեծի ենթարկելու դեպքին։
«Հնարավո՞ր է հորը ևս մեղադրանք առաջադրվի»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ նախարարը նշել է․ «Չեմ բացառում՝ կախված այն տվյալներից, որոնք կստանանք»։