2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան

2025 թվականի ընթացքում մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

 «Ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն, ինչը պայմանավորված է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ»,- նշել է նախարարը:

 

Leave a Comment