«Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ ընդունվել է դատարանի վարույթ

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է դատարանի վարույթ։

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2025 թվականի փետրվարին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական 3 և իրավաբանական 2 անձանց՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ ընդհանուր 5.5 հա մակերեսով 5 հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։

Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ վերոնշյալ հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment