Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ։
Հավելենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել։
Նշենք, որ նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։