«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան

«Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմի առաջին գլոբալ քաղաքական հետևանքը Հավաքական Արևմուտքի ճեղքումն էր: ԱՄՆ և Եվրոպական Միության միջև այսօր անդունդ կա: Երկրորդ ճեղքումը Եվրոպական Միության ներսում էր, երբ Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Կիևի համար նախատեսնվող 90 մլրդ օգնությունը: Օրբանը և Ֆիցոն բրյուսելյան բյուրոկրատիայի գործելակերպը ենթարկում են անողոք քննադատության: Երրորդ ճեղքումը հասավ ՆԱՏՕ: Այս դաշինքն այսօր ձերբազատվեց Իրանի դեմ պատերազմից. «սա մեր պատերազմը չէ»․ ասում են Մակրոնը, Մերցը, Սթարմերը, Մելոնին և մյուս պետական ղեկավարները: Թրամփը հիասթափված է և խոսում է դաշինքի իմաստազրկման մասին: Եթե սրան էլ գումարենք Գրենլանդիայի պաշտպանության համար ռազմական միջոցառումները «ամերիկյան ներխուժման դեմն առնելու» կարգախոսով, ինձ թվում է, որ այս բևեռի մասին կարծիք հայտնելիս կարելի է լուրջ ընկճախտի մեջ ընկնել: Ի դեպ, նախորդ դարի 50-ական թթ. սկսած, առաջին անգամ է, որ բրիտանական արտաքին քաղաքական վեկտորը հեռանում է ամերիկյան շահերի ընդհարությունից: Թրամփը առանձնակի հիասթափված է Լոնդոնի այս վարքագծից: Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет», ինչպես կասեր հայտնի կինոֆիլմի հերոսը»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան

Leave a Comment