Հարգելի‘ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Այս մասին ասված է Երևանի Մետրոպոլիտենի հայտարարության մեջ:
«Այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերատարության և ըմբռնման համար»,- ասված է հաղորդագարության մեջ:
Հիշեցնենք` Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիմացից ընթացող գնացքն է խնդիրներ ունեցել։ Մետրոպոլիտենից հայտնել էին, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։