Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաինիի սպանվել է վաղ առավոտյան իրականացված ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Իրանական պետական հեռուստատեսությունը։
Նրա մահվանից առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել էր, որ Թեհրանը շարունակում է հրթիռների արտադրությունը՝ չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին, ընդգծելով, որ ռազմական ճնշումը չի խոչընդոտում Իրանի պաշտպանական կարողություններին։
«Tasnim» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Նաինին 2024 թվականից ի վեր զբաղեցնում էր ԻՀՊԿ-ի խոսնակի պաշտոնը։
