Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր

Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր

«Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր. Radar Armenia-ն տեղեկացավ «Արաբկիր» ԲԿ-ից։ 

Հիշեցնենք՝ օրերս «կլինիկական մահ» ախտորոշմամբ, բուժկենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Ըստ դատախազության. «1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment