Մետրոպոլիտենի աշխատանքի խափանման պատճառով մետրոյի կայարաններում մեծ կուտակումներ են. տաքսու գները շեշտակի աճել են



Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի խափանման պատճառով մեծ կուտակումներ են առաջացել մետրոյի կայարաններում։


Մարդիկ փորձում են աշխատանքի վայր հասնել տաքսիներով, ինչը հանգեցրել է տաքսու գների շեշտակի աճի։


Ուևորներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց. «Ժամը 10:08-ին «Գարեգին Նժդեհ» կայարանից նստեցինք մետրո, 10:15-ին մեզ ասացին, որ դուրս գանք վագոններից, սակայն չհայտնեցին, թե ինչ խնդիր կա։ Բոլորիս ուղղորդեցին դեպի դիմացի վագոնը, որը ուղևորներին հասցրեց մինչև «Սասունցի Դավիթ» կայարան։ Ժամատախտակի վրա նշված էր, որ մետրոն կմոտենա 50 րոպեից։ Ուղևորները ճանապարհը շարունակեցին ավտոբուսով»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ մետրոպոլիտենի աշխատանքների խափանում է տեղի ունեցել, ուղևորներին՝ 10 րոպե սպասելուց հետո, իջեցրել են վագոններից։

Մետրոպոլիտենը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ նշվում է.

«Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment