Սպասվում են տեղումներ, ամպրոպ․ Ցիկլոնը ՀՀ տարածքում կմնա մինչև ամսվա վերջ

Սպասվում են տեղումներ, ամպրոպ․ Ցիկլոնը ՀՀ տարածքում կմնա մինչև ամսվա վերջ

20 մարտի 2026 – 11:21 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր ազդեցությունը կպահպանի մարտի ամբողջ երրրոդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ ապահովելով տեղումներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հավելել է, որ առանձին հատվածներում կորոտան նաև գարնան առաջին ամպրոպները։

«Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են՝ լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, հովտային և նախալեռնային գոտիներիում՝ անձրևի տեսքով։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,- ասել է Սուրենյանը:

Հանրապետության տարածքում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Երևանում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում մարտի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-13 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին +7…+9 աստիճանի։

Մարտի 21-23-ին կանխատեսվում է կարճատև անձրև, և հնարավոր է նաև ամպրոպ։

Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը

Leave a Comment