Ինչպես նփորձը չպետք է իշխանություն դառնա՝ այդ կերպ էլ անփորձը չպետք է ընդդիմադիր դառնա.մինչև էդ գեներալին չհանեք՝ քլնգելու եմ. Աննա Աբրահամյան


Հասարակություն


Աննա Աբրահմյանը գրել է.

«Նոր մեկը գրել ա – «Հա՛, իրանք անփորձ են, կարա՞ս չքլնգես»։ Նույն կերպ ոնց անփորձը չպետք է իշխանություն դառնա՝ ա՛յդ կերպ էլ անփորձը չպետք է ընդդիմադիր դառնա։

Վիրահատության գնալիս՝ չե՛ք գնա անփորձ վիրաբույժի մոտ։

 

Մազ կտրելիս՝ չե՛ք գնա անփորձ վարսավրի մոտ։

 

Ռեստորան գնալիս՝ չե՛ք գնա անփորձ շեֆ-խոհարարի մոտ։

 

Պետությունը – դա անփորձների համար էքսպերիմենտի առարկա չի։

 

ԵՒ վերջապես՝ որպես ձայն ունեցող քաղաքացի, ՁԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը քլնգելը, երբ նրանց անփորձության ու ձեր հանդուրժողականության հետևանքով թշնամու հետ պարտվողական պատերազմ են գծում, պետությանն են դավաճանում, համազգային պայքարը՝ հանուն սեփական գրպանի – պարտվողական ընտերությունների են վերածում ու թշնամի երկրներից ստացած դավաճանության դիմաց պարգևավճարը մեջ-մեջ են անում, երբ առանց քաղաքական, քաղաքագիտական, պետականաշինական, ռազմական կամ դիվանագիտական որևէ որակի փորձ ու անցած ճանապարհ ունենալու – այլ չիստը որովհետև փող ունեն – լցվում են քաղաքականություն, ձեզ փող են տալիս, ու ծակ խոստումներ, որ դուք էլ գաք ու սենց ինքնակործանարար մեկնաբանություն գրեք։

ՄԻՆՉԵՒ ԷՏ ՍՌԱՅԵԼՑԻ ԳԵՆԵՐԱԼԻՆ ՉՀԱՆԵՔ ՈՒ ՌԱԴ ՉԱՆԵՔ՝ ՔԼՆԳԵԼՈՒ ԵՄ ՆԱ՛ԽՈՒՅ!!»


Leave a Comment