Մեկնարկում է «Ադամովյան օրերը Հայաստանում» մշակութային նախագիծը․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Վեգա Անդրեասյան և Սևակ Հակոբյան։ Հյուր. Բանասիրական գիտությունների թեկնածու, բեմադրիչ, պրոդյուսեր Սաթէ Խաչատրյան։

Թեման. Մեկնարկում է «Ադամովյան օրերը Հայաստանում» մշակութային նախագիծը, որը միավորում է գիտական, գրական և թատերական հարթակները՝ նորովի անդրադառնալով ֆրանսահայ նշանավոր դրամատուրգ Արթուր Ադամովի ստեղծագործությանը։

Նախագիծը նպատակ ունի ոչ միայն վերաիմաստավորել Ադամովի արվեստը, այլ նաև բացահայտել նրա տեղը հայկական և համաշխարհային մշակութային համատեքստում։ Օրվա թեման՝ Երկիր օր: Երջանկության միջազգային օր։

Ինչպես միշտ՝ կլիկի օրվա տեղեկատվական բլոկը

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment