
Հարավային Կորեայի Դեջոն քաղաքի ավտոպահեստամասերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է վիրավորվել, հաղորդում է Yonhap-ը։ Միջադեպին արձագանքել է երկրի վարչապետ Կիմ Մին Սոկը։ Նա արտակարգ ծառայություններին հրահանգել է կրակի դեմ պայքարելու համար օգտագործել բոլոր միջոցներն ու ողջ անձնակազմը: