20 մարտի 2026 – 10:15 AMT
PanARMENIAN.Net – Գյուղացիական տնտեսությունները և ոչ խոշոր ֆերմերները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա, սակայն, չի հստակեցրել, թե երբ է դա իրագործվելու:
«Գիտեք, թե որն է ամենապահանջված պրոդուկտներից մեկը Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար։ Իմ հանդիպումներում ամենապահանջված պրոդուկտը, որը մեր քաղաքացիները ցանկացել են ունենալ, դա 0 տոկոսով՝ անտոկոս վարկերն են։ Դուք ասում եք՝ մենք իրականացնում ենք։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր»,- ասել է նա տեսանյութում: