Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 

• Այսօր և առաջիկա օրերին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռներում թաց ձյուն, հովիտներում անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, իսկ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

• Երևանում այսօր և մարտի 21-23-ին սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 11-13°C, երեկոյան՝ 7-9°C

• Մարտի 20-ին նշվում է աստղագիտական գարնան սկիզբը՝ գիշերահավասարի օրը, երբ ցերեկն ու գիշերը գրեթե հավասարվում են

• Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան շատերն են սպասում

• Իսրայելի վարչապետը պնդում է, որ Իրանը կորցրել է ուրանի հարստացման և բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորությունը

• Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացրել է Իրանի նավատորմը Կասպից ծովում և աջակցում է Հորմուզի նեղուցի բացմանը

• Իսրայելը հարվածել է Իրանի գազային օբյեկտներին, սակայն Թրամփի խնդրանքով պատրաստ է խուսափել նման հարձակումներից• ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է առաջնահերթ օգտագործի իր զինամթերքը, ոչ թե այն ուղարկի Ուկրաինա

• Իրանի ԱԳ նախարար Արաղչին զգուշացրել է, որ ենթակառուցվածքների վրա նոր հարձակումների դեպքում զսպում չի լինի

• ԱՄՆ-ն ու Ճապոնիան պայմանավորվել են մինչև 73 միլիարդ դոլարի ներդրումների շուրջ, իսկ Տոկիոն դատապարտել է Իրանի գործողությունները

• ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ իրանցի պաշտոնյաները երկրից դուրս են բերում ֆինանսական միջոցներ՝ զգալով լարվածության աճը

• Կիմ Չեն Ընը նոր զորավարժություններ է անցկացրել՝ ցուցադրելով նորագույն տանկ և մասնակցելով իր դստեր հետ

• Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել է, որ նավթի բացակայությունը հավասար է ֆինանսների բացակայությանը՝ քննադատելով Ուկրաինային վարկերը

• Թրամփը մտադիր է վերանայել անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման քաղաքականությունը՝ մեղմացնելու դրա շուրջ արձագանքները

Leave a Comment