Հոսանքի տատանումներից մետրոպոլիտենում առաջացել է տեխնիկական խափանում – armeniatoday.am

Հոսանքի տատանումների հետևանքով Երևանի մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, հայտնել են գերատոսչությունից։

Ըստ հրապարակման՝ մինչ խնդրի լուծումը մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Մետրոպոլիտենից հավաստիացրել են, որ մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մամուլի տեղեկությամբ՝ խափանումը տեղի է ունեցել Գործարանային կայանում, որտեղ ուղևորներին խնդրել են ազատել վագոնը։

Leave a Comment