
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ բնակավայրում նախատեսված է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։
Միջոցառման շրջանակում՝ ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Փրկարար ծառայությունը հորդորում է բնակիչներին չանհանգստանալ և չտրվել խուճապի։
ՆԳՆ փրկարար ծառայություն