Բեմադրված, հաշվարկված PR, որի հակառակ կողմը Փաշինյանը չի «կարդացել»


ՀՀ վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը հաճախ է սկսել տեսանյութեր հրապարեկլ, որտեղ նա ուտում է, անընդհատ ուտում է: Իր հրապարակած վերջի տեսանյութում նա  սիբեխի սեզոնը հայտարարում է բացված և ցուցադրում է, թե ինչպես է ինքը դա ուտում:

Անկեղծ ասած՝ տեսարանը շատ տհաճ ու զզվելի է: Մեկ-երկու օգտատեր նրան բարի ախորժակ են մաղթել, իսկ գերակշռող մասը դժգոհել է Փաշինյանի պահվածքիից: Շատերն էլ նշել են, որ երկրի ղեկավարը կարևոր գործերը թողած՝ չպետք է զբաղվի նման դատարկաբանությամբ:

Այս մարդը մի կողմից մատ է թափ տալիս, թե՝ եթե ինձ չընտրեք՝ Ալիևը պատերազմ կսկի, մյուս կողմից ասում է, թե իբր ես ձեզնից մեկն եմ, ու ձեր նման եմ ապրում:

Ու  այստեղ հարց է առաջանում. ի՞նչ է փորձում Փաշինյանը դրանով ցույց տալ՝ ուզում է ուշադրությո՞ւն գրավել, վերադարձնել իր կորցրած հետևորդների՞ն, օրակարգ է թելադրո՞ւմ, թե՞ պարզապես  ցույց է տալիս, որ թքած ունի ամեն ինչի վրա՝ երկրի:

Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյան Նիոլն արդեն մի քանի անգամ հրապարակել է թվեր՝ ցույց տալով, թե բոլոր սոցցանցերում միասին իր դիտումներն ինչքանով են ավելացել:

Իհարկե մենք գիտենք, որ այդ բոլոր դիտումները նրա երկրպագուների հաշվին չեն ավելացել, բայց Նիկոլի նման տեսանյութերը մի փաստում են, որ նա գիտակցում է իր ընկած վարկանիշի փաստը և փորձում է ինչ-որ կերպ դարձյալ ինտեգրվել հասարակությանը, դառնալ ֆիգուր, որի մասին կխոսեն ամեն օր:

Իսկ ավելի կոնկրետ, նախկին լրագրողը իր մասնագիտական հնարքներն է գործի դրել, և սա նրա կողմից գիտակցված մեդիա-ստրատեգիա է:

Նա խաղում է սոցցանցերի կանոններով, որտեղ ուշադրությունը = ազդեցություն. մեկ նախադասությամբ՝  սա ազդեցություն կառուցելու գործիք է՝ ոչ միայն պարզապես դուր գալու կամ հետևորդներ հավաքելու փորձ:

Բայց Նիկոլն այս անգամ հաշվի չի առել այս գրքի հակառակ կողմը. իր կիրառած մեթոդը կարող է մի մասի վրա «աշխատել», իսկ մյուսների վրա՝ հակառակ ազդեցություն տալ։

Երբ երկրում կան լուրջ խնդիրներ (անվտանգություն, տնտեսություն, լարվածություն), մարդիկ սպասում են ղեկավարից՝ լրջություն, կոնկրետ գործողություններ, հաշվետվություն, բայց դրա փոխարեն տեսնում են կենցաղային տեսանյութ (ուտել, զբոսնել), որից առաջանում են նեգատիվ ռեակցիաներ:

Ի վերջո, վարչապետըի պասին պատկերացումը այն է, որ նա  պետք է լինի ավելի զուսպ, «պետական», ոչ թե «բլոգեր», իսկ նման տեսանյութերով այդ սպասումը կոտրվում է, առաջանում է դիմադրություն:

Նիկոլը հաշվի չի առել, որ իր տեսանյութերը ընկալում են ոչ թե որպես բնական, այլ որպես՝ բեմադրված, հաշվարկված PR, ու մարդիկ հասկանում են, որ իրենց փորձում են մանիպուլացնել:

Ու մինչ նրա կողմակիցներն ասում են՝ «ինչ լավ, պարզ մարդ է», հակառակ կողմը հասկանում է՝ սա անլուրջ, շեղող ու  անհարգալից վերաբերմունք է երկրի ու այդ երկրում ապրող ժողովրդի նկատմամբ:

Արմինե Մկրտումյան

Leave a Comment