«Կրեմլի համակրանքը Փաշինյան Նիկոլի կողմն է». Կարեն Հեքիմյան

«Կրեմլի համակրանքը Փաշինյան Նիկոլի կողմն է». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ հասարակության ակտիվ սեգմենտներից մի քանիսը վստահ են՝ Կարապետյան Սամվելը, Քոչարյան Ռոբերտը, Ծառուկյան Գագիկը Կրեմլի հովանավորյալներ են:
Եթե այդպես է, ապա Կրեմլում գիտեն չէ՞, որ վերջիններս իրենց հովանու ներքո են գործում: Եվ, եթե գիտեն, ապա ինչո՞ւ են ՄԻԱԺԱՄԱՆԱԿ հովանավորում այդ երեք, ռեսուրսներով գրեթե ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ անձանց: Իմա՞ստը:
Եթե ապրիորի ընդունենք, որ նշված անձանց օգտին քվեարկելու է Հայաստանի ընտրողների ընդդիմադիր զանգվածը, ապա իրականում ո՞րն է պայմանական ընդդիմության ձայների փոշիացման իմաստը:
Տրամաբանորեն, կա մի քանի բացատրություն՝
1. Կրեմլը ցանկանում է փոշիացնել ընդդիմության ձայները հօգուտ Փաշինյան Նիկոլի,
2. Կրեմլը չի տիրապետում հայաստանյան իրական անցուդարձին վերաբերող տեղեկատվությանը,
3. Կրեմլը միասնական չէ և, խաղադրույք կատարելիս, չի կողմնորոշվել՝ երեք խաղադրույք է կատարել:
Հետաքրքիրն այն է, որ Կրեմլի «չկողմնորոշվելու» և «անտեղյակ» լինելու վարկածները ևս անուղղակի ապացուցում են վերջինիս՝ հօգուտ Փաշինյան Նիկոլի գործելու վարկածը: «Չկողմնորոշվելն» ու «անտեղյակ» լինելը ռիսկային է՝ մեծամասամբ պարտության հիմք է: Այդ իմաստով, եթե Կրեմլը «չկողմնորոշված» և «անտեղյակ» գնում է ընտրությունների, ապա դե ֆակտո ցանկանում է, որ օրվա իշխանությունը վերարտադրվի:
Այսինքն, ստացվում է, որ բոլոր դեպքերում, ըստ Հայաստանում առկա քաղաքական դասավորության, գոնե այս պահին Կրեմլի համակրանքը Փաշինյան Նիկոլի կողմն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment